Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012

Սիրտը կյանք է. Կառլեն Գրիգորի Ադամյան

Սիրտը կյանք է. Կառլեն Գրիգորի Ադամյան

Սիրտը հոգու, հույզերի, զգացմունքների, տրամադրության խորհրդանիշ է: Հաճախ ենք օգտագործում փուխր սիրտ, բարի սիրտ, բաց սիրտ, քարե սիրտ, դաժան սիրտ և այլ արտահայտություններ: Սիրտն է ամբողջ օրգանիզմից արյունն ընդունում, մաքրում և թարմացված, նորացված ուղարկում մարմնի բոլոր հատվածները:

 

Սիրտը կյանք է, պահպանենք այն, որը պահանջում է առավելագույն խնամք: Եվ պատահական չէր, որ Սրտաբանների համաշխարհային ֆեդերացիան 1999 թվականից սեպտեմբերի ամեն վերջին կիրակի օրը նշում է որպես Սրտի համաշխարհային օր:

 

Ըստ վիճակագրական տվյալների, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացությունն աշխարհում տարեց տարի ավելանում է: Պատճառների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից շատերը կապված են ինֆեկցիաների, մյուսները ժառանգական կամ բնածին բնույթի են: Սակայն հիվանդության ամենամեծ խումբը վնասակար սովորությունների և ոչ ճիշտ կենսակերպի հետևանք են: Ինչպես մասնագետներն են նշում, դրանք որոշ չափով կարելի է կանխել:

 

Սրտի միջազգային օրվա կապակցությամբ զրուցեցինք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, Սրտաբանության գհի բազային թեմայի և ինֆարկտային բաժանմունքի գիտական ղեկավար, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային շարունակական կրթության սրտաբանության ամբիոնի վարիչ, մանկավարժ, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ գլխավոր սրտաբան Կառլեն Գրիգորի Ադամյանի հետ:

 

–   Ինչո՞ւ սրտի միջազգային օր, ոչ թե սրտի հիվանդությունների:

 

–   Սա պատկերավոր, գեղարվեստորեն է ասված, այլ կերպ չէր հնչի, սիրտը մշտապես ուշադրության կենտրոնում է, սրտի տրոփյունը, հնչյունները, սրտի նկատմամբ ավելի սազական է գեղարվեստական մոտեցումը: Շառլ Գունոն ասում էր.«Արվեստը սիրտն է, որն ունակ է մտածելու»:

 

–   Սիրտ-անոթային հիվանդությունները աշխարհում մահացության գլխավոր պատճառներից են: Ամեն տարի այն խլում է 17 միլիոնից ավելի մարդկային կյանք:

 

–   Բոլոր հիվանդություններից մահացության կառուցվածքում 50 % -ից ավելին սիրտ-անոթային հիվանդություններից է:

 

–   Եվ դա ինչո՞վ է պայմանավորված …

 

–   Ռիսկի գործոններով: Դեռևս 1870 թվականին, երբ սիրտ-անոթային հիվանդությունների առաջին գրոհը, այսպես կոչված, կորոնար գրոհ եղավ, Եվրոպայում և Ամերիկայում դա բժշկական «կուրյոզ» համարվեց: ժամանակակից սրտաբանության հիմնադիր ամերիկացի Պոլ Ուոլթի բնորոշմամբ, սիրտ-անոթային հիվանդություններից հիվանդացությունը հասավ աստղաբաշխական թվերի: Բնական է, հարկ էր գտնել պատճառները: Անշուշտ պատճառները հիմնականում ռիսկի գործոնների ավելացումն ու ծանրացումն էր: Իսկ ինչն է փոխվել մեր կյանքում. հիմնականում` կյանքի ռիթմը, լարվածությունը: 

 

Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններն են զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի և գլյուկոզայի բարձր մակարդակը, դիաբետը, ծխելը, սնունդը, մարմնի քաշի ավելացումը, գիրանալը, ֆիզիկական անգործունությունը: Ներկայումս առաջին պլան է մղվել սթրեսը, որը նախկինում ռիսկի գործոն չէր համարվում: Չնայած հենց սթրեսի ժամանակ են ռիսկի գործոնները փոխվում` ավելանում է խոլեստերինը, ավելի շատ են սկսում ծխել, զարկերակային ճնշման մակարդակն է բարձրանում: Ներկայումս առկա գործոններին հարկ է ավելացնել սնուցումը, սթրեսը և կյանքի լարվածությունը: Լարվածությունն այնքան է մեծացել, որ մարդը չի հասցնում վերականգնվել: Ըստ Աստվածաշնչի էլ, Աստված 6 օր արարեց, իսկ 7-րդ օրը հանգստացավ: Հանգստյան օրը գալիս է Աստվածաշնչից, որ մարդ շաբաթվա մեկ օրը հանգստանա, բայց մեր կյանքի ռիթմն այնքան լարված դարձավ, որ շաբաթվա մեկ օրը բավարար չէր և, նաև բժիշկների խորհրդով, այժմ հանգստանում ենք երկու օր: Առկա են օրվա, շաբաթական, ամսական, սեզոնային, տարեկան ռիթմեր: Ես շատ եմ զբաղվել ռիթմերով և,իմ խորին համոզմամբ, ամենակիրառելին շաբաթական ռիթմն է, որն հնարավորություն է տալիս նորմալ կազմակերպել հանգիստը: 

 

–   Սիրտ-անոթային հիվանդությունների շարքում առկա է նաև ժառանգականության գործոնը:

 

–   Ժառանգականության գործոնը կա, բայց շատ փոքր դեր է խաղում:

 

–   Իսկ բնածին արատնե՞րը:

 

–   Դա այլ հարց է: Ես Հայաստանում բնածին արատների բաժանմունքի առաջին ղեկավարն եմ եղել և իմ դոկտորական թեզը, որ պաշտպանեցի Մոսկվայում, բնածին արատների ախտորոշման և բուժման մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանն էր վերաբերում: Բնածին արատներով հիվանդները նույնպես շատացել են, դա ևս կապված է ռիսկի գործոնների հետ: Առողջ մարդն առողջ սերունդ կպարգևի…

 

Բնական է, բժիշկները հետևում են, թե որ գործոնը որքան է ազդում հիվանդացության ու մահացության վրա և կանխարգելման աշխատանքը հիմնականում գործոնների հետ է: 

 

Շվեդ գիտնականների դասական հետազոտության շնորհիվ հաջողվեց սրտի իշեմիկ հիվանդությունից մահացությունը նվազեցնել 55%-ով: Ֆանտաստիկ բան է դա: Եվ հիմնականում կանխարգելիչ միջոցառումներով: Ըստ նրանց եզրակացության, մահացության հիմնական ռիսկի գործոնների վրա ազդելով, իսկ այդ գործոնները 55%-ում կազմում են 39% -ը, հետո մնացածները: Եթե թվենք` ծխելը 10%, բարձր ճնշումը` 7%, ֆիզիկական ակտիվության ավելացումը` 6%, բայց այդ ռիսկի գործոններում առյուծի բաժինը հիպերխոլեստերինինն է: Նրանց փորձագետները դա հիմնականում կապում են ոչ այնքան դեղի օգտագործման, որքան սննդի հետ: Ներկայումս շատ երկրներում գործում են սիրտ-անոթային հիվանդությունների պետական համազգային կանխարգելիչ ծրագրեր, որը բավական թանկ հաճույք է:

 

–   Մենք ունե՞նք նման ծրագիր:

 

–   Ոչ միայն չունենք, այլև ոչ մի լումա չի տրամադրվում նման կանխարգելիչ ծրագրի համար: Ինքս բազմիցս դիմել եմ, ի դեպ, մեր սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտը միայն կարող է իրականացնել նման ծրագրեր:

 

–   Մենք խոսեցինք սննդի, մարմնի քաշի ավելացման մասին: Հիմա ամբողջ աշխարհում պայքար է գնում գիրացման դեմ: Մեզ մոտ էլ առկա է գիրանալու միտումը …

 

–   Ճիշտ սնվելը շատ դեպքերում կարող է փրկել մարդուն սիրտ-անոթային հիվանդություններից: Ներկայումս բոլոր պետություններում կատարվում է մահացության նվազեցման մոդելավորում: Վերջին տարիներին մեզ մոտ զարգացավ վիրաբուժությունը, սակայն դա չի կարող նվազեցնել մահացության մակարդակը: Մենք շեշտը դնում ենք բժշկի գիտելիքների, հմտությունների, կարողությունների վրա: Այդ նպատակով Սրտաբանների ընկերությունը գիտաժողովների, համագումարների ընթացքում տեղեկացնում է մեր սրտաբաններին նոր մշակումների, մոտեցումների, ձեռքբերումների մասին: Առաջնային օղակի մասնագետներին օգնելու նպատակով, իմ մտահղացմամբ, հիմնեցինք և հրատարակում ենք ապացուցողական սրտաբանության քառահատոր մատենաշար, որի 3 գիրքն արդեն տպագրվել է մեր ֆիրմաների աջակցությամբ և անվճար բաժանվել առաջնային օղակի  սրտաբաններին: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր տարիքում էլ մասնագետը պետք է սովորի, տեղեկացված լինի աշխարհում կատարված մասնագիտական մշակումներին, մոտեցումներին, զբաղվի իրենով և մեր ընկերությունը դրան է կոչված: Բժիշկն արհեստավոր չէ, այլ արվեստագետ, նա պետք է ձգտի արվեստի մակարդակի հասցնել իր արած գործը: 

 

–   Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

 

–   Այսօրվա լարված կյանքում հարկ է խուսափել սթրեսներից, չափավոր սնվել, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել, ապրել ճիշտ կենսակերպով: Առողջ եղեք և բարին ընդ ձեզ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Պատմության էջերից
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը...

Իրադարձություններ Հայաստանում
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»
«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օգոստոս ամսվա ընթացքում աշխատանքային այցով ծանոթացել է հանրապետության գրեթե բոլոր մարզերի բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքներին, բուժաշխատողներին հուզող...

Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...

Դեղագործական շուկա
Համագործակցության խոստումնալից սկիզբ
Համագործակցության խոստումնալից սկիզբ

Վերջին տասնամյակում, հատկապես Մերձավոր Արևելքը մանր ու մեծ հակամարտությունների, դիվանագիտական խաղերի, գերտերությունների կողմից նավթային խոշոր պատառի տիրանալու իսկական թատերաբեմի է վերածվել...

Այց առողջարանային ճամբար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար...

Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում
Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում

Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական  անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով...

Ներզատաբանություն
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր

Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա...

Վարակաբանություն
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին

Օմեգա-3 ճարպաթթուների մասին այսօր շատ են խոսում: Դրանք դարձել են առողջ սննդի հոմանիշները:  Օմեգա-3 ճարպաթթուները կազմում են ճարպի հիմքը: Տարբերում են մի քանի տեսակի ճարպաթթուներ` հագեցած, մոնոչհագեցած և բազմաչհագեցած...

Վիտամիններ և միներալներ
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞

Դեռևս 18-րդ դարում փիլիսոփաները կարծում էին, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինել դեղպատրաստուկներին: Բժիշկները հաստատում են. սպորտով տարվելը սրտի հիվանդությունների, դիաբետի զարգացման...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ցավակցական
Ցավակցական

Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է   Մոսկվայի  Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Պատմության էջերից
MIS. առաքելություն և նպատակ

Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված  MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց...

Ստոմատոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դերենիկ Դումանյան ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան վերջերս ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ...

Գիտական խորհուրդ՝ ՀՀ առողջապահության նախարարին կից

Դերենիկ Դումանյանի հրամանով դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծվել է գիտական խորհուրդ:  ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում
Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում

Վիտամինների և կենսաբանական ակտիվ հավելումների վրա փող ծախսելու փոխարեն, օրգանիզմի բնական պաշտպանությունը կարելի է բարձրացնել առավել մատչելի և հաճելի միջոցներով: Միայն հիշեք. ամեն ինչ չափի մեջ է լավ...

Առողջ ապրելակերպի հիմունքները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ